ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ եղել են Սանայի միջազգային օդանավակայանում, երբ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Եմենին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Գեբրեյեսուսը հայտարարել է, որ օդանավակայանի վրա իսրայելական հարվածների պահին իրենք պատրաստվում էին ինքնաթիռ նստել, սակայն ստիպված են եղել սպասել, մինչև պատճառված վնասը վերականգնվի։
Հութիների կողմից վերահսկվող լրատվամիջոցները հայտարարել են, որ օդանավակայանում իսրայելական հարվածներից զոհվել է 3 մարդ, 30-ը՝ վիրավորվել։ Եվս 3 մարդ զոհվել է և 10 մարդ՝ վիրավորվել Եմենի Հոդեյդայի նահանգին հասցված հարվածներից։
Հարվածներ են հասցվել էլեկտրակայանների և նավահանգիստների։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է ռազմական օբյեկտներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ