Երասխում խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

photo_2025-01-12_11-02-13

Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երասխ գյուղում՝ շրջանաձև խաչմերուկում, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Պարույր Սևակ գյուղից դեպի Երևան ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը, տապալելով այն և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ավտոմեքենայի դիմացի անվահեծը պոկվել է և շպրտվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Աշոտ Ս․-ն զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

--00—ՅՄ