Բաթումում ձերբակալված ցուցարարներից երեքն ազատ են արձակվել, իսկ 8-ը շարունակում են մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture1

Բաթումում հունվարի 11-ին ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 12 անձանցից երեքը գրավոր ծանուցմամբ ազատ են արձակվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին հեռուստաալիքը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը:

Աղբյուրի համաձայն՝ վարչական օրենսդրությամբ կալանավորված 8 անձ շարունակում են մնալ կալանքի տակ՝ մանր խուլիգանության և ոստիկաններին անհնազանդության մեղադրանքով, իսկ «Բաթումելեբ»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին՝ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն։

Նա հունվարի 11-ին ձերբակալվել է Բաթումի գլխավոր ոստիկանական բաժանմունքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, այնուհետև երեք այլ անձանց հետ գրավոր դիմումով ազատ արձակվել, իսկ ավելի ուշ կրկին ձերբակալվել:

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Բաթումի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ