Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

d

Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է IRNA -ն։ 

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանում իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի մասին: Ըստ Դեմիրչիլուի՝ նման միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա:

Նա պահանջել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին՝ այդպիսով վերականգնելով արդարությունը և կանխելով նման դեպքերի կրկնությունը:

 


 

--00—ՍՊ