ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների ֆիզիկական, տակտիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և բարելավելու նպատակով հունվարի 24-ին Arm Tactical ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ստորաբաժանման ուսումնական վարժանքներ։
Վարժանքներին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը և հատուկ նշանակության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Ավետիսյանը։
Կենտրոնի հմուտ մասնագետների հսկողությամբ ծառայողներն իրականացրել են հատուկ կրակային վարժություններ, զենքի կիրառման պարապմունքներ, ենթադրյալ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, արձագանքելու և գործելու վարժանքներ։
Քրեակատարողական ծառայողների մասնագիտական վարժանքները կրում են շարունակական բնույթ։
--00—ՍՊ