ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ռուս լրագրող Պավել Զարուբինի հարցին։
«Մենք միշտ ասել ենք, և ցանկանում եմ դա ևս մեկ անգամ ընդգծել, մենք պատրաստ ենք ուկրաինական խնդրի շուրջ այդ բանակցություններին։ Բայց այստեղ նույնպես կան հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Օրինակ, ինչպես հայտնի է, Կիևում գործող ռեժիմի ղեկավարը, երբ դեռ բավականին լեգիտիմ պետության ղեկավար էր, հրամանագիր արձակեց բանակցություններ վարելն արգելելու մասին։
Իսկ հիմա ինչպես կարելի է վերսկսել բանակցությունները, եթե դրանք արգելված են»,- ասել է Պուտինը։

--00—ՍՊ