ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անն-Մարի Դեկոտի հետ։
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն ու երկու ժողովուրդներին միավորող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։
Երկկողմ հարուստ օրակարգից զատ՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին և տարածաշրջանային հարցերին։
--00—ՍՊ