Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է՝ որն է «Իրական Հայաստանի ռազմավարությունը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

dd

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Շվեյցարիա ավարտվել է:



 

--00—ՍՊ