Արմեն Աշոտյանը 5 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` քաղաքական սահմանափակումներով․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դդ
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսների ծավալը, որն այս իշխանությունը վատնում է ուժային կառույցների միջոցով` ուրվականների բռնոցիներից, մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսից:
 
Քաղաքական հակառակորդների խոսքն ու շարժը սահմանափակելու, լռեցնելու, հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորելու շրջանակներում իրականացվողն ու դրա վրա ծախսվող գումարներն ու ժամավաճառությունն աննախադեպ հարված են պետությանը:
 
Խոսքը չի վերաբերվում այն անձանց, որոնց գործերը, այդ թվում` այս իշխանության պաշտոնյաների նկատմամբ, զուտ իրավական հարթությունում է: Դա պետք է հստակ տարանջատել:
 
Այն գումարները, որոնք դրվում է բռնապեռական բնույթի քաղաքական օպերացիաների վրա` ոստիկանական, քննչական, դատախազական օպերացիաներից մինչև դատական համակարգ, ոչ այլ ինչ են, քան նեղ իշխանական խմբի քաղաքական ամբիցիաների և ֆանտազիաների բավարարում:
 
Նայում ես այս տարիներին ընթացող «իրավական», իսկ իրականում քաղաքական բեմադրությունները` նախկին նախագահներից, քաղաքական, ռազմական, քաղաքացիական ակտիվ դերակատարներից մինչև զոհված հերոսների ծնողներ ու հասկանում, որ ահռելի գումարներ, որոնք պետք է դրվեին արտաքին սպառնալիքների չեզոքացման վրա, ուղղակի փոշիացվում են:
 
ՀԳ. Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել, որտեղ միակ հետաքրքրականը Արմենի սուր դատողություններն ու ինտելեկտուալ հումորն է: Իսկ Աշոտյանը 15-ամսյա բանտային կալանքից հետո, արդեն 4-5 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` քաղաքական մեծ սահմանափակումներով»:
 
 
 

 

 

--00—ՍՊ