ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նն
Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հրավեր է ուղարկել ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ մասնակցելու Բրյուսելում ԵՄ երկրների 27 արտգործնախարարների հետ հանդիպմանը:

 Հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ամերիկյան նոր կառավարության հետ համագործակցության ամրապնդման հեռանկարները: Կալլասն ընդգծել է Վաշինգտոնի հետ կառուցողական և կայուն հարաբերությունների կառուցման կարևորությունը՝ ընդգծելով ԵՄ-ԱՄՆ գործընկերության ռազմավարական նշանակությունը:
 

--00—ՍՊ