Ծառուկյանը բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

s

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից առաջ։

«Վերջին հավաքի ժամանակ թիմս բաղկացած էր 15 հոգուց՝ 4 մարզիչ և 11 սպարինգ գործընկեր: Երկու շաբաթն ինձ համար արժեցել է 20 հազար դոլար, մեկ ամիսը՝ 40 հազար դոլար։ Գումարած թռիչքները, մարզիչների աշխատավարձը մոտ 15-16 հազար դոլար»,- ասել է Ծառուկյանը JAXXON Podcast-ին տված հարցազրույցում։

Հիշեցենք, որ նախորդ շաբաթ Ծառուկյանն ու Մախաչևը պետք է մենամարտեին UFC-ի չեմպիոնական գոտու համար, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ պայքարից։
 
Armsport

--00—ՍՊ