Ազատազրկվածները դիմում են հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության․ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

aa
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ահազանգել է․

 «Տարրական պայմանների բացակայությունն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկված անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության։ Վերջին տարիներին ՔԿՀ-ներում մահվան և ինքնասպանության բազմաթիվ դեպքերը պետք է ընդունել ահազանգ։ 

Բազմիցս խոսել եմ այն մասին, որ կարիքի դեպքում ազատազրկվածներին շատ հաճախ չեն տրամադրվում անհրաժեշտ դեղորայք և բժշկական ծառայություն, ինչն էլ հանգեցնում է ծանր հետևանքների։ Տպավորություն է, որ որևէ մեկին հետաքրքիր չէ այս անձանց առողջական վիճակը։ Քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ջրի որակի, դարակաշարերի, և ընդհանրապես՝ կահույքի բացակայության հետ։ 

Այս ամենի մասին բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ․ աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել Արդարադատության արդեն իսկ նախկին փոխնախարարի հետ, որին փոխանցել ենք մեր առաջարկությունները։ Նորանշանակ նախարարի ներկայությամբ ևս խոսել եմ այս խնդիրների մասին։ 

Այստեղ իր անելիքը պետք է ունենար ՄԻՊ-ը, որը շրջայցերի արդյունքում անձամբ պետք է արձանագրեր այս բոլոր խնդիրները՝ պահանջելով իշխանություններից հրատապ լուծումներ։ Ցավոք, ո՛չ սույն անձնավորությունը, ո՛չ էլ Արդարադատության նախկին և ներկա նախարարները որևէ քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու, ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը վերանայելու ուղղությամբ»։ 

--00—ՍՊ