Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

d

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդմամբ, որ իրենց աշխատանքից հեռացումը ապօրինի է եղել։

Նրանք պնդում են, որ Հաշվեքննիչ պալատում միլիոնների աշխատավարձեր են ստանում, իսկ արդյունքը չի երևում։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, որը փաստում է, թե ինչպիսի անհավասար պայմաններ են տիրում այդ կառույցում։

Ավելին՝ տարանջատումը հստակ է բարձրաստիճան և հասարակ աշխատողների միջև։

Բարձրագույն խմբի պաշտոնյաների 1-ին ենթախումբը վարձատրվում է 4 մլն դրամ՝ առանց հարկերի, իսկ կրտսեր խմբի պաշտոնյաների 3-րդ ենթախումբը՝ 175 հազար դրամ։

Անհավասար բաշխում և անարդարություն»:

 

j
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ