ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում 78 մարդու կյանք խլած հրդեհի հետաքննության շրջանակներում 15 մարդ է ձերբակալվել, հայտնում է Sabah թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ երկրի դատական համակարգը գործադրում է բոլոր ջանքերը միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար, որպեսզի կասկածներ չմնան։
«Դատարան են ներկայացել հինգ կասկածյալներ, այդ թվում՝ Բոլուի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Սեդաթ Գյուլեները և հրշեջ ծառայության փոխտնօրեն Քենան Քոսքունը։ Կասկածյալների թիվը հասել է 15-ի՝ հետաքննության վերջին ձերբակալությունների արդյունքում»,- գրում է հրատարակությունը։
--00—ՅՄ