The Times-ը նշել է Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու չորս ուղիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Capture4

Ուկրաինայում մարտերը կարող են ավարտվել չորս եղանակով, գրել է The Times թերթի ռազմական թղթակից Էնթոնի Լոյդը։

Նրա խոսքով՝ առաջին տարբերակը ենթադրում է Ուկրաինայի ակնհայտ ռազմական պարտություն՝ ԱՄՆ-ից ռազմական օգնության կրճատման պատճառով։

Երկրորդ սցենարը Լլոյդը որակել է որպես «վատ խաղաղություն». սրանով նա նկատի ունի ուկրաինական իշխանությունների՝ Մոսկվայի հետ բանակցությունների մեջ մտնելը թույլ դիրքից և Ուկրաինայի հրաժարումը որոշ տարածքներից, ինչը նույնպես կհամարվի Ռուսաստանի հաղթանակ և պարտություն Կիևի համար:

Որպես հակամարտությունը դադարեցնելու երրորդ տարբերակ լրագրողը նշում է հրադադարը։

Միաժամանակ նա պարզաբանում է, որ հետագայում հաշտության պայմանագրի կնքման դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել տարածաշրջանի կայունությանն ու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ ստանալուն։ Այնուամենայնիվ, առանց որևէ համաձայնության հրադադարը միայն կսառեցնի հակամարտությունը՝ սպառնալով վերսկսել մարտերը ապագայում, ավելացրել է Լլոյդը:

Times-ի թղթակիցը նշել է, որ հակամարտությունը դադարեցնելու չորրորդ ճանապարհը Ուկրաինան զենքով էլ ավելի առաջ մղելն է և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելը, որպեսզի Կիևը բանակցությունների մեջ մտնի ուժի դիրքից։

Միևնույն ժամանակ հեղինակը խոստովանել է, որ Ուկրաինան, հավանաբար, դեռևս չի կարողանա հետ վերցնել իր կորցրած բոլոր տարածքները։

--00—ՅՄ