ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
UFC-ի վարկանիշային աղյուսակում առաջատար Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերում։
«Թիվ մեկ հավակնորդն արդեն անուն ունի, և դա Արման Ծառուկյանն է։ Եթե որևէ մեկը ցանկանում է լինել թիվ մեկ հավակնորդը, ապա պետք է պայքարի ինձ հետ․ ես պատրաստ եմ և բաց։ Մի վախեցեք ասել իմ անունը։ Խոստանում եմ՝ շատ ուժեղ չեմ հարվածի»,- գրել է Ծառուկյանն Instagram-ի իր էջում։
Ծառուկյանը և Մախաչևը պետք է անցկացնեին ռևանշ UFC 311-ի շրջանակում։ Սակայն քաշ գցելու ընթացքում Ծառուկյանի մեջքի վնասվածքը սրվեց։ Նրա փոխարեն դուրս եկավ Ռենատո Մոյկանոն, որը պարտվեց Մախաչևին առաջին ռաունդում։
Աղբյուրը՝ Armsport
--00—ՍՊ