Թրամփի կոչը միջազգային բիզնեսին՝ արտադրե՛ք ԱՄՆ-ում կամ վճարե՛ք մաքսատուրքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

յյ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր մոտեցումը Միացյալ Նահանգներում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ՝ միջազգային բիզնեսի առաջնորդներին առաջարկելով կա՛մ սկսել արտադրել ԱՄՆ-ում, կա՛մ վճարել մաքսատուրքեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային բիզնեսի ազդեցիկ դեմքերին ներկայացրեց իր տեսլականը, թե հետայսու ինչպես կարելի է գործ անել աշխարհի խոշորագույն տնտեսությունում՝ Միացյալ Նահանգներում։ Դիտորդների խոսքով՝ ներկայացվածն, իրականում, բլիթի ու մտրակի քաղաքականության արտացոլումն էր։

«Աշխարհի յուրաքանչյուր բիզնեսին ուղղված իմ ուղերձը շատ պարզ է: Եկե՛ք և արտադրե՛ք Ամերիկայում, և մենք ձեզ կտրամադրենք աշխարհում գործող ամենացածր հարկային ռեժիմներից մեկը: Բայց եթե չեք արտադրում Ամերիկայում, որը ձեր նախընտրությունն է, ապա շատ պարզ է՝ պետք է մաքսատուրք վճարեք»,- ասել է Թրամփը։

Թրամփի ուղերձը նկատելիորեն առանձնանում էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումում մյուս խոշոր տերությունների ղեկավարների խոսքից, որոնք շեշտում էին փոխադարձաբար շահերը հաշվի առնելու կարևորությունը՝ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ընթացքում։

--00—ՍՊ