Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը կգնան Աժ` հանդիպելու Անդրանիկ Քոչարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News 

5246752080977324290

 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ հունվարի 30-ին, կգնան Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ծնողներից։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։


Ծնողները պահանջում են, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները ներկա լինեն հանդիպմանը՝ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, առողջապահության նախարարը, և տեղեկացնեն, թե ինչ աշխատանքներ են տարվում գերիների հարցով, ինչպես նաև՝ ԴՆԹ փորձաքնությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցեն։ 


Արդյոք վաղվա փակ հանդիպմանը գերատեսչությունների ղեկավարները ներկա կգտնվեն, թե ոչ, ծնողները դեռևս չգիտեն, բայց փակ հանդիպմանը մասնակցելու է շուրջ 15 ծնող։

Մեր տեղեկություններով նախատեսվող հանդիպումը վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ