ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Հունվարի 26-ին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիին:
Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Կատարի Պետության էմիրը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և բեղմնավոր գործունեություն՝ երկու բարեկամ պետությունների միջև հետագա հարաբերությունների զարգացման և խորացման իր առաքելության մեջ:
Դեսպան Գևորգյանը, իր հերթին, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ շեշտելով, որ Հայաստանում բարձր են գնահատում բարեկամ Կատարի հետ ամենատարբեր բնագավառներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:
--00—ՍՊ