Մեր տան վրա են հարձակվել. Մերձավանի համայնքապետի եղբայրը՝ կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Մեր տան վրա են հարձակվել, լրագրողների հետ զրույցում ասաց Մերձավանի համայնքապետի եղբայրը՝ խոսելով գիշերը հնչած կրակոցների մասին։

«Սա իմ բնակարանն է, իմ եղբոր բնակարանն է, նախաքննությունը կավարտի և ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գիշերը կրակոցներ են հնչել, երկու անձ է ձերբակալվել։ Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «ՀԺ»-ին հայտնել էր, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ