ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 13-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ԱԳՆ ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակին, դրա հետևանքներին հակազդմանը, կենսաբժշկական անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել Արցախյան հիմնախնդրին և հնարավոր հետագա քայլերին Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի առաջարկները:
Կողմերն անդրադարձել են նաև ԱՊՀ շրջանակում Մոսկվայի և Բաքվի փոխգործակցության հնարավորությանը: