ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է: Այս մասին վկայում է «Gallup International Association»-ի Հայաստանում անցկացված հարցումը։
Հարցումն անցկացվել է հունվարի վերջին, իսկ արդյունքները հրապարակվել են այսօր։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետին ընդհանրապես չի վստահում հարցվածների 38.1%-ը (2023թ. նոյեմբերին եղել է 35.5%), 15.1%-ը լիովին վստահում է Փաշինյանին (նոյեմբերին՝ 20.4%)։
Հարցման մասնակիցների 28,3%-ը հիմնականում չի վստահում (նոյեմբերին՝ 18,6%), մեծամասամբ վստահում է 13,1%-ը (13,2%), դժվարացել են պատասխանել հարցվածների 4,6%-ը (12,3%)։
Հարցման մասնակիցների 38,1%-ը նշել են, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել, 34,2%-ը չեն բացառել փոփոխությունները որոշ դրույթներում, 13,4%-ը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության ընդունմանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է համարել հարցվածների 29,3%-ը, դեմ է 26,9%-ը։
Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 16.1%-ը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 4.7%-ը՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին, 3,6 տոկոսը՝ հետախուզման մեջ գտնվող ոստիկանության նախկին աշխատակից, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքը՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստացել է ձայների 2,9 տոկոսը։
Հարցվածների 25,8%-ը չի ցանկանում մասնակցել ընտրություններին։
--00—ՅՄ