ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Կոտայքի Ողջաբերդ գյուղի բնակիչներն այսօր ճանապարհ էին փակել, պահանջում էին վերանշանակել գյուղի վարչական նախկին ղեկավար Աշոտ Մուշեղյանին։ Ողջաբերդի բնակիչները դիմել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, 4 նամակ ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, խնդրել նրա հետ հանդիպում իրենց պահանջը բարձրաձայնելու համար։
«Էշի վրա փալան չեկավ, մեր վրա էլ` մարզպետ, ավանտյուրիստ են սաղ, հողերն ապօրինի ծախում են», - իրենց վրդովմունքն էին արտահայտում ողջաբերդցիները․ «Դրել են ու հողերը ծախում են, էդ հողերի վրա մեր գյուղի ջահելները պիտի ամուսնանային ու ըտեղ տներ սարքեին, իսկ ինքը (Ողջաբերդի գործող ղեկավարը, - խմբ․) ծախում ա։»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ