ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ռուսաստանը ներկայացնող Նունե Ասատրյանը հաղթեց Սերբիայի Նիշ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչում։ Մինչև 60 կգ քաշային կարգում Ասատրյանը հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորիա Գրաֆեևայի նկատմամբ: Այս մասին գրում է armsport.am-ը:
Բացի Ասատրյանից, Ռուսաստանը ևս երկու ոսկե մեդալ նվաճեց: Մինչև 75 կգ քաշային կարգում Անաստասիա Շամոնովան հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Իֆե Մարի Օ’Ռուրկին, իսկ Սալթանաթ Մեդենովան (մինչև 81 կգ) հաղթեց Թուրքիայի Իսիլդար Բուսրային:
--00--ԱՀ