Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

5386608675835212826

Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Այս մասին տեղեկացնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ 

Ի թիվս պաշտոնական հանդիպումների՝ Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է վերջինիս մամուլի ասուլիսը։

 

--00—ԱՊ