Խաղաղության պայմանագրի ստորագրումը վճռական քայլ կլինի Հարավային Կովկասում կայունության ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը, ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կարծիք է հայտնել, որ դրա ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ու տարածաշրջանի կայունության ուղղությամբ։ Այս մասին ասված է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Լյուքսեմբուրգը ողջունում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հայտարարությունները երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ։  Խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,-իր գրառման մեջ նշել է Քսավյե Բետելը։

--00—ՅՄ