Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2025-03-17_18-10-40

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մուհամմեդ ալ-Բուդայուին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության համաձայնագրի շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը։

Ալ-Բուդայուին իր հայտարարության մեջ մաղթել է, որպեսզի այս համաձայնագիրը նոր փուլ հանդիսանա համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր հարաբերությունների կառուցման գործում, որտեղ կգերիշխի երկու երկրների միջև անվտանգությունը և կայունությունը:

--00—ՅՄ