Նույնիսկ Թիկնիզյանին կամ Բարինովին կարելի է վաճառել․ Բուլիկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture

Ռուսաստանի ձմեռային տրանսֆերային պատուհանը կբացվի հունվարի 23-ին, իսկ մինչ այդ «Լոկոմոտիվը» հայտարարեց Հայաստանի մինչև 19 տարեկանների կիսապաշտպան Վադիմ Հարությունյանի ձեռքբերման մասին։

Մոսկովյան ակումբի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը Советский спорт-ին տված հարցազրույցում խոսել է թիմի տրանսֆերային գործողությունների, ինչպես նաև Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանի և Նաիր Թիկնիզյանի մասին։

— «Լոկոմոտիվը» վարձակալական հիմունքներով թիմ է հրավիրվել Էդգար Սևիկյանը։ Նա թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։ Ինսայդերների տվյալներով՝ նրա ձեռքբերման արժեքը կազմում է 4 մլն եվրո։ Արժե՞ գնել նրա ամբողջական տրանսֆերը։

— Սևիկյանի ձեռքբերման հարցը, հավանաբար, կլուծվի մրցաշրջանի վերջում։ Դա կախված կլինի նրանից, թե ինչպես նա իրեն կդրսևորի և ինչ աշխատավարձ կցանկանա։ Դրանք այնպիսի հարցեր են, որոնք պատասխան կստանան միայն առաջնության ավարտից մի քանի ամիս առաջ։ Ամեն դեպքում, «Լոկոմոտիվը» ունի լավ կազմ, և պետք է հաշվի առնել, թե ինչ նպատակներ կլինեն հաջորդ մրցաշրջանի համար։

— Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն հայտնվեց, որ «Սևիլիան» հետաքրքրված է Թիկնիզյանով։ Այդ մասին նաև հաստատել է ինքը՝ խաղացողը։ Հնարավոր է, որ նաև Բարինովի հեռանալու պատմությունը շարունակվի. ամռանը նրա տեղափոխությունը «Ալավես» 3 միլիոն եվրոյով չիրականացավ։ Ինչպես եք կարծում, կա՞ Դմիտրիի և Նաիրի այս ձմեռ ակումբից հեռանալու հավանականություն։

— Նույնիսկ Թիկնիզյանին կամ Բարինովին կարելի է վաճառել։ Այդտեղ երկու առավելություն կա․ առաջին՝ ակումբը գումար կվաստակի, երկրորդ՝ խաղացողը կբավարարվի։ Եթե ակումբում դժգոհ ֆուտբոլիստ կա, դա կարող է վնասել թիմի մթնոլորտին և խաղին։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ