ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«Daily Mail» պարբերականը հայտնում է, որ Ավստրալիայում՝ Ֆրեյզեր կղզուց հարյուր մետր հեռավորության վրա, թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, ուղևորներն ընկել են օվկիանոսը և հրաշքով ողջ մնացել:
Դեպքի վայրում ականատեսները տեսանյութ են նկարահանել, որում երևում է, թե ինչպես է փրկարարական բաճկոններով մի քանի մարդ դուրս լողում ջրից և հանգստացողների օգնությամբ շարժվում դեպի ափ:
«Հույս ունեմ, որ, նրանցից բացի, ինքնաթիռում այլ մարդ չի եղել: Իսկ եթե եղել են, ապա նրանք, հաստատ, մահացել են»,- մեկնաբանում է տեսանյութի հեղինակը:
Ըստ Ծովային անվտանգության ավստրալական վարչության ներկայացուցչի` նախքան կործանվելը ինքնաթիռից տագնապի ազդանշան է ուղարկվել:
Ոստիկանությունը դեպքի փաստով հետաքննություն է սկսել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։