ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ավստրալիան առաջիկա 4 ամիսներին միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանի, սահմանները փակ կլինեն: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր սանիտար Բրենդեն Մերֆին առցանց ելույթի ժամանակ:
Ըստ նրա՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակը՝ սահմանային ռեժիմի ցանկացած թուլացում կլինի ծայրահեղ ռիսկային քայլ․
«Խորհուրդ եմ տվել Անվտանգության հարցերով ազգային կոմիտեին երկարաձգել երկրից դուրս գալու խիստ սահմանափակումների ժամկետը և երկիր թողնել միայն այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ»։
Պաշտոնյան հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է քննարկել միջոցառումների անցկացման արգելքը հանելու հնարավորությունը։
Ավստրալիայում 6 հազար 600-ից ավելի վարակի հաստատված դեպք կա, 4 հազար 600-ից ավելին ապաքինվել է, 75 մարդ՝ մահացել: