ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Գորիսի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի ծառայություն չէին կարողանում ստանալ Սիսիանում բնակվող 9 պացիենտներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։
«Ինչպես ավելի վաղ նշել էինք` եղանակային պայմաններից ելնելով փետրվարի 12-ից փակ էր Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը։ Տեղեկացնենք, որ ճանապարհը դարձել է անցանելի, և պացիենտները Գորիսի բժշկական կենտրոնում շարունակում են օգտվել հեմոդիալիզի ծառայությունից»: