ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո իրեն լավ է զգում։
«10 խաղում խփած 4 գոլ: Սա բավարար չէ: Ցանկանում եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, ցանկանում եմ օգնել թիմին հաղթել» խոսելով իր մարզավիճակի մասին՝ ասել է Մխիթարյանը։
Նա նշել է, որ լավ է զգում և ցավալի է իր համար, որ բաց կթողնի դերբին ու «Յուվեի» հետ խաղը։
«Այնուամենայնիվ, այդպես է լինում, երբ դուք վնասվածք ունեք: Բայց ես շատ աշխատեցի, որ շուտ վերադառնամ»,- ասել է հայ ֆուտբոլիստը: