ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, վավերագիր Գերման Ավագյանը։
Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում։
1980-1985 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Գերման Ավագյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոնների շրջանակներում։
2002 թվականին Գերման Ավագյանն ԱՄՆ-ում արժանացել է «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակին փաստագրական լուսանկարչության համար։
Գերման Ավագյանն իր լուսանկարներում պատմում է Հայաստանի պատմության, պատերազմի, հասարակության սոցիալական ու մտավոր խնդիրների, աղքատության մասին։
Հարցազրույցներից մեկում Լուսանկարիչը կարծիք է հայտնել, թե լուսանկարի միջոցով է, որ այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցվում է, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք: