ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Հայազգի մասնագետ Արամ Ոսկանյանը երկարաձգել է պայմանագիրը ղազախական «Ատիրաու»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ոսկայնաի գլխավորությամբ «Ատիրաու»-ն նախորդ տարի հաղթել էր Ղազախստանի երկրորդ դիվիզիոնում և իրավունք ստացել հանդես գալու Պրեմիեր լիգայում:
Հաջորդիվ թիմը կմեկնի Թուրքիա` ուսումնամարզական հավաքի:
Արամ Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Բանանցում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում, «Ալաշկերտում»:
--00—ՄՀ