ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ռուսաստանի Դաշնության Պետդուման հավանություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:
Փաստաթուղթը դումայի ստորին պալատ է մտել հունվարի 20-ին: Փոփոխությունների մասին կետերը վերաբերում են սահմանադրական կարգի, իրավունքի և ազատությունների, քաղաքացու մասին դրույթներին: Փաստաթուղթը նաև ներառում է նոր կետ՝ համառուսաստանյան քվեարկություն: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 983 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել, ձեռնպահ է մնացել 43 օրենսդիր:
Դումայի բոլոր ֆրակցիաների կողմից փոփոխությունների ավելի քան 400 առաջարկ է ստացվել, դրանցից առնվազն 200-ը բավարարվել է, 175-ը՝ մերժվել: