Որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

կբ

Հայտնում ենք, որ 16.03.2020 թ.-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: 

ՀՀ կենտրոնական բանկը, հետևելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առևտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև

• ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,

• Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը:

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ: Վերոնշյալ առևտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով Առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:

Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման: