ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտարարված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է:
Կարանտինով պայմանավորված՝ տեղի բնակիչներին արգելված է դուրս գալ տնից՝ բացի խիստ անհրաժեշտության դեպքերից: Հետիոտնի բացակայության, ջրանցքներում տեղաշարժի, զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման արդյունքում քաղաքում փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր են դարձել:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։
ՀՀ կառավարությունը երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։