ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 16-ին, կորոնավիրուսով պայմանավորված՝ հետաձգվել է: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է РиаНовости-ն:
«Հստակեցված չեն ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի ժամկետները»:
ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը: