ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
«Daily Mail»-ը գրում է, որ, ըստ ԱՄՆ Անվտանգության դեպարտամենտն ուսումնասիրության, կորոնավիրուսը, ինչպես օդում, այնպես էլ մակերեսների վրա, արևի ճառագայթների տակ գտնվելու դեպքում մի քանի րոպեից ոչնչանում է:
Ըստ ուսումնասիրության՝ չի բացառվում, որ ամռանը վիրուսի տարածումը դանդաղի, քանի որ արևի լույսը, ջերմությունն ու խոնավությունը նվազեցնում են վարակի կենսունակությունը, քանի որ 21-24 աստիճան ջերմաստիճանում վիրուսն ապրում է 18 ժամ, բայց երբ խոնավությունը բարձրանում է, ցուցանիշն ընկնում է մինչև 6 ժամ։
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ ուլտրամանուշակագույն լույսը չեզոքացնող ազդեցություն է ունենում կորոնավիրուսի վրա, քանի որ ճառագայթումը վնասում է վիրուսի գենն և կանխում դրա վերարտադրությունը: