ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Սիրելի հայրենակիցներ,
ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական ամբողջ ցանցը՝ իշխանության տարբեր օղակներում գտնվող՝ օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող պատգամավորները և նախարարները, «Սորոսի ծռեր» հայասպան ահաբեկչական խմբավորումը, իրենց քաղհասարակություն հռչակած սորոսական տարբեր կազմակերպությունների, ԶԼՄ-ների ղեկավարները և շահառուները, կազմելով մեկ միասնական ճակատ՝ վայնասուն են բարձրացրել՝ իրենց պետականաքանդ և ապազգային գործունեությունն առաջ տանելու համար:
Վայնասունի պատճառն այն է, որ արտասահմանյան գործակալական ցանցը սկսել է գիտակցել, որ տապալվում է իրենց օրակարգի կարևորագույն հարցը՝ Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության պահանջատիրության չեղարկումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և Թուրքիային հայկական պահանջատիրությունից ազատումը:
Ցավում ենք, որ այդ գործունեությունն իրականացվում է հայկական ազգանուն կրող վարձկանների կողմից:
Կոչ ենք անում բոլոր այն անհատներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որոնց համար կարևոր է մեր ազգային ինքնության պահպանման և Ցեղասպանության պահանջատիրության հարցը, լինել զգոն և պատրաստ՝ թույլ չտալու 1.5 մլն անմեղ զոհերի արյան վաճառքը թուրքերին»: