ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Հայաստանի ընդդիմադիր դաշտում որպես այդպիսին գլխավոր խաղացող չկա։ Հիմա շատերն են խաղում, և՛ Ռոբերտ Քոչարյանն է խաղում, և՛ Սերժ Սարգսյանը, շատ լավ հասկանալով, որ իրենք չեն կարող դառնալ գործող անձ, բայց դա չի նշանակում, որ իրենց ռեսուրսները չեն աշխատելու: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հավելելով, որ խոսքը միայն ֆինանսական ռեսուրսի մասին չէ, չնայած դա էլ փոքր գործոն չէ:
«Տեսեք ինչ աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում. նույն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ՌԴ-ն չի էլ թաքցնում դա, Իրանն ունի հետաքրքրություններ, նույն արևմուտքը, Եվրոպան Բուքիքիոյի տեսքով, ի վերջո ԵԺԿ հայտարարությունը և այլն, և նման բաներ շատ են լինելու, և այս բոլորը ամենևին իշխանության ռեսուրսը չեն»,- նշել է Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ