ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին՝ մարտական խնդիր կատարելու ժամանակ, վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանը:
--00--ԱԹ