ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ռուս խաղաղապահները 12 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը: 54 վագոն օգնությունը տեղ կհասնի առաջիկայում, իսկ մեկ այլ խումբ, որ արդեն տեղափոխել են խաղաղապահները, այժմ բաժանում են Մարտակերտ քաղաքում: Այս քաղաքը խիստ տուժել է ռազմական գործողություններից:
Տուփերում մթերքներ են, մանկական կեր, առաջին անհրաժեշտության ապրանքներ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է մարդկանց, ովքեր վերադառնում են իրենց տները և խաղաղ կյանքին:
Նախորդ շաբաթների ընթացքում Ռուսաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ գրեթե բոլոր շրջաններ: Այս ամենի հետ միաժամանակ շարունակվում են վերականգնվել բնակարաններն ու ենթակառուցվածքները. 28 շենք արդեն վերանորոգված է, գրեթե 150-ում դեռ աշխատանքներ են տարվում: ԱԻՆ մասնագետները զբաղվում են տարածքների ականազերծմամբ: Ստեփանակերտում և նրա արվարձաններում հայտնաբերել և ոչնչացվել է ավելի քան 2000 պայթուցիկ նյութ:
--00--ԱԹ