ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Խաղաղապահները բարերարների հետ մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Գիշի գյուղի շուրջ 1000 բնակիչների: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ կրտսեր աշակերտներին նվիրվել են ուսապարկեր և գրենական պիտույքներ, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն ուսման ընթացքում։
Մանկապարտեզի սաները ստացել են անհատական նվերներ։ Գյուղացիներին տրվել է նաև կոշիկներ, հագուստ և անխափան հոսանք։ Առանձին օգնություն է ցուցաբերվել Շուշիից փախստականներին։
--00—ԼՄ