ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Մարդասիրական օգնություն են ստացել մի քանի հարյուրավոր ընտանիքներ: Մթերային պարագաները և առաջին անհրաժեշտության իրերը փոխանցվել են փախստակններին, որոնք վերադարձել են իրենց տուն, եւ այլ կարիքավորներին:
Խաղաղապահների աջակցությամբ ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Այս նպատակով կատարվել են 18 կմ էլեկտրահաղորդման գծերի եւ 50 հենասյուների վերանորոգման աշխատանքներ: Վերսկսվել է ավելի քան 12 հազար ընդհանուր թվաքանակով բնակչություն ունեցող 24 բնակավայրերին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:
Ստեփանակերտում և Մարտակերտում ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական ջոկատների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Ռուս ռազմական բժիշկներին են դիմում տեղի բնակիչները, որոնք տառապում են քրոնիկ հիվանդություններից, որոնք հակամարտության սրման ժամանակ զրկվել են բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 558 քաղաքացու, այդ թվում՝ 67 երեխայի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ