Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 19-ին տեսակապով մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկվել են ԱՆԻՖ-ի վերջին երկու տարիների գործունեության արդյունքները՝ սահմանելով ֆոնդի գործունեության նոր ուղղություններն ու ծրագրերը: Նիստի ընթացքում նաև հաստատվել են 2019-2020թթ. աուդիտի արդյունքները:

Նիստին միացել էին նաև տնօրենների խորհրդի անդամներից Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը և իտալացի բանկիր ու ֆինանսական ոլորտի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլլան:

--00--ԱԹ