ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Կադիրովն իրեն առաջադրվել է երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում։ Այս մասին ասվում է Չեչնիայի ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունում։
«Այսօր՝ հուլիսի 6-ին, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին, որոնք նշանակված են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, առաջադրվել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար, Ռուսաստանի հերոս Ռամզան Ախմատի Կադիրովը», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ առաջարկել էր Կադիրովին այս տարի մասնակցել հանրապետության ղեկավարի ընտրություններին ու շարունակել իր աշխատանքը:
--00—ՄՀ