ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են Իրան-Ադրբեջան սրված փոխհարաբերությունները, տարածաշրջանում լայնամասշտաբ բախման հնարավորությունը և Հայաստանի անվտանգության հետ առնչվող հիմնահարցերը։
Իրանագետի համոզմամբ՝ Իրանն առաջնորդվում է քաղցրաբլիթի և մտրակի տրամաբանությամբ, իսկ Բաքվի բռնապետը չի համարձակվի գնալ բախման։
Նրա կարծիքով՝ Իրան֊Ադրբեջան բախումը ձեռք է տալիս Հայաստանին, բայց չի կարելի սպասել, թե Իրանը կգա մեր հարցերը մեր փոխարեն կլուծի, ընդհակառակը՝ ՀՀ-ն պետք է ուշադրությունը կենտրոնացնի Սյունիքի անվտանգության վրա, քանի որ Գորիս-Կապան ճանապարհը չափազանց կարևոր է Թեհրանի համար։
Ոսկանյանը նաև այն տեսակետը հայտնեց, թե Ադրբեջանը միայնակ չի կարող գործել Իրանի դեմ, թիկունքում Թուրքիան է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱԹ