ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևն առաջարկում է երկիրը վերանվանել՝ այն կոչելով Հյուսիսային Ադրբեջան։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Կարծում եմ, որ սա կլինի լավ խթան հարավային ադրբեջանցիների համար», - հայտարարել է պատգամավորը։
«Հարավային ադրբեջանցիներ» ասելով՝ նա ի նկատի ունի Իրանում բնակվող էթնիկ ազերիներին, իսկ այս հայտարարությունը, իհարկե, ուղղված է ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության։
--00—ԼՄ