ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղաի Անտոնիու Գուտերիշը հույս ունի, որ Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսությունը կշարունակվի ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից երկուշաբթի տարածված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
--00--ԱՀ